Եւ այս մարդն ինձ սպառնում էր դատի տալ "Սարդարապատ deja vu" ֆիլմիս համար...Եւ այս մարդը Հայ Ազգայնականների կուսակցություն էր հիմնել... Եվ այս մարդը Կինոտունը ծախեց, հետն էլ Դիլիջանում գտնվող կինոմիության հանգստավայրը: Եւ այս մարդը "Մեկ ազգ"
-"Մասոն" բառը սովորաբար առաջացնում է բացասական էմոցիաներ, որոնք եկել են դեռ ցարական Ռուսաստանի "ախրանկայից", սովետից, ՊԱԿ-ից: Եթե ասեմ ձեզ, որ Վոլտերից սկսած Տոլստոյ, Լեոնարդո Դա Վինչի, Բեթհովեն, Մոցարտ մասոն են եղել, ուրեմն ի՞նչ՝ չե՞ն իմացել դրա բացասական կողմերի մասին:
-Այդ հայտնի անուննե՞րը ձեզ ոգևորեցին մասոն դառնալ:
-Ոչ, գաղափարները:
-Հատկապես ո՞ր գաղափարները:
- Եղբայրության գաղափարը, մասոնը մասոնին պետք է եղբայր լինի: Մասոններն ամբողջ աշխարհում պետք է հարմոնիա հաստատեն: Մարդիկ պետք է կիրթ լինեն: Ինչքան դրական, լավ բաներ կան, դրանք հենց մասոնական թեզերն են: Օթյակում իրար բարև են տալիս, լավ են վերաբերվում, օգնում են: Մասոնության հիմնական նպատակը տալն է, ոչ թե վերցնելը:
-Ումի՞ց կամ որտեղի՞ց են ստանում, որ հետո էլ տալիս են:
- Հավաքում ենք` տալիս ենք, ուսանողների վարձն ենք մուծում…
- Բարեգործական կազմակերպությո՞ւն եք այսինքն:
-Ոչ, բայց բարեգործությունը մասոնության հիմնաքարերից է:
-Իսկ մյուս հիմնաքարերը որո՞նք են:
-Մասոնը պիտի հավատացյալ լինի:
- Այսինքն՝ դուք հավատացյալ եք և մասո՞ն:
-Բա ոնց:
-Կարո՞ղ եք ասել, բացի Ձեզանից, ուրիշ ովքե՞ր են ձեր օթյակի անդամ:
- Մասոնը իրավունք չունի մեկ այլ մասոնից հետաքրքրվելու: Դա գաղտնի է պահվում:
-Փաստորեն դուք բաց կառույց չեք:
-Բացը բաց ենք: Բայց մեր կանոնադրությունն է այդպես, որ գալիս է հազարամյակից: Փակ ենք պահում, որ լուսամուտից կեղտ չլցվի և չարատավորի մասոնի բարի անունը:
-Ծանո՞թ եք Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա գործակալ Ջոն Քոլեմանի "300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները" գրքին, որտեղ նա փաստերով խոսում է աշխարհի գլոբալ կառավարման ձգտող մասոնական առաքելության մասին:
- Դա "ֆալշիվկա" է:
- Իսկ Հայաստանում հատկապես ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու:
- Մասոնական օթյակները գաղտնի են պահում իրենց ծրագրերը: Դրանք չեն հրապարակվում, որպեսզի այլ նպատակներով մասոնական օթյակ ոչ ոք չթափանցի:
-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք ծանոթացել այդ ծրագրերին և որոշել դառնալ մասոն:
-Ով փնտրում է, նա գտնում է: