▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրետա Թունբերգը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից 1 միլիոն եվրո մրցանակ է ստացել

Շվեդ  երիտասարդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից 1 միլիոն եվրո մրցանակ է ստացել մարդկության համար կարևոր պայքարի համար. այդ մասին Գրետան տեղեկացրել է Ինստագրամի իր էջում։ 

Գրետա Թունբերգը քաղաքական ակտիվիստ է , կազմակերպում է ցույցեր, դասադուլներ կլիմայի փոփոխությունների դեմն առնելու համար։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում գտնվող հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել  գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը։

Հիմնադրվել է 1956 թվականին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955 թթ.) կտակի (1953 թ.) համաձայն։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее