Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տարվա գլխավոր մրցանակաբաշխության՝ «Օսկար 2015»-ի մասին խոսակցությունները չեն դադարում: Այս անգամ խոսակցության առիթ է դարձել հոլիվուդյան դերասանուհի Լյուպիտա Նյոնգոյի զգեստը, որով նա ներկայացել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը: Calvin Klein ապրանքանիշի զգեստը, որի արժեքը կազմել է 150.000 դոլար և որը զարդարված է եղել 6000 մարգարիտներով, գողացել են The London West Hollywood հյուրանոցից նույն գիշերը:
Գողը վերադարձել է Լյուպիտա Նյոնգոյի թանկարժեք զգեստը։ Աղբյուրը հայտնել է, որ գողը կապ է հաստատել TMZ պարբերականի հետ եւ հայտարարել, որ մարգարիտները կեղծ են եղել, ինչպես նաեւ նա ցանկություն է հայտնել ետ վերադարձնել զգեստը։ Դրանից հետո պարբերականի աշխատակիցները կապ են հաստատել ոստիկանների հետ եւ հայտնել զգեստի գտնվելու վայրը։