▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացել են «Գազպրոմի» անվտանգության աշխատակցի ոսկեզօծ զուգարանակոնքը

Ռուսաստանի Նոր Մոսկվայի շրջանի Սոսենսկոե ավանում գողացել են «Գազպրոմի» անվտանգության ծառայության աշխատակցի զուգարանակոնքը, որն արժեր 200 հազար ռուբլի: Այս մասին գրում է «Իզվեստիա»–ն։

Գողության մեջ կասկածվում են ներգաղթյալ բանվորները, ովքեր վերանորոգել են պահակի բնակարանը: Աշխատակցի խոսքով` երբ ինքը եկել էր վերանորոգման աշխատանքները ստուգելու, բանվորներն արդեն այդտեղ չէին եղել։ «Ոսկյա» զուգարանակոնքից բացի, անհետացել են սանտեխնիկայի այլ դետալներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее