▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Արսենյանը վիրահատվել է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը մոտ 10 օր առաջ վիրահատվել է Երեւանում։ Այժմ նրա առողջական վիճակը լավ է: «Անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի որեւէ կերպ չեմ մեկնաբանի լուրը»,- մեզ ասաց Արսենյանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

Նշենք, որ Արսենյանը վերջին շրջանում պասիվ է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին, հարցազրույցներ չի տալիս: Մամուլը ժամանակին գրեց, որ Արսենյանը վաճառել է բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее