«Երեկ Գորիսի հրապարակում բողոքի ակցիա անցկացվեց ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման:
Ակցիայի ավարտից հետո Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը «Ժամանակին» ասաց, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածներն սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ:
Մեր հարցին՝ եթե կառավարության նիստում հաստատվի Խաչատրյանի նշանակումը, գորիսեցիները պատրա՞ստ են ընդվզել այդ որոշման դեմ, հանրահավաքներ կազմակերպել, բոյկոտել: «Բողոք էլ կլինի, հանրահավաք էլ կլինի, խրախճանք էլ կլինի Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Բայց ամեն դեպքում բողոքավոր մասսան շատ կլինի: Գուցե շատերը չմիանան, բայց ներքուստ ընդվզում կլինի հաստատ»,-ասաց նա»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում