Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրգործով ՊՆ քննչական ծառայությունը դեռ որեւէ նորություն չունի հայտնելու։ Գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Փոխարենն իշխանությունը հստակ գծագրել է այն սցենարը, որով տարվելու է սույն գործը։ Իշխանական շրջանակներում խոսվում է, որ գործն ամբողջությամբ կոտրվելու է Լիսկայի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի վրա։ Հիշեցնենք, վերջինս, ինչպես նաեւ Սուրեն Խաչատրյանի 19-ամյա որդին՝ Տիգրանը, դեպքից հետո ձերբակալվել էին եւ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նույն շրջանակներում խոսում են նաեւ, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ այնպես կկազմակերպվի, որ նախկին մարզպետի որդու մեղքը թեթեւանա։ Չի բացառվում անգամ, որ նա պայմանական պատժի ենթարկվի եւ շատ արագ հայտնվի ազատության մեջ։ Պատահական չէ, որ Լիսկան պարբերաբար լրագրողներին ասում է, թե իր տան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդկերպ նա ինքնապաշտպանության փորձի դիմելու հիմքեր է ստեղծում, իսկ անհրաժեշտ ինքնապաշտպանությունը ազատում է պատժից։ Նույն աղբյուրները հայտնում են նաեւ, որ նախաքննության սկզբնական շրջանում՝ կախված հասարակական աղմուկից, հնարավոր է՝ Լիսկան գործով որպես մեղադրյալ ներգրավվի, սակայն նրան անազատության դատապարտելը բացառվում է։ Իշխանական շրջանակներից ստացած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը արձակուրդ մեկնելուց առաջ հրահանգել է ողջ գործն ի մի բերել եւ իր վերադարձից հետո ներկայացնել իրեն»,- գրում է «Հայկական ժամանակը»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում:
Գործն ամբողջությամբ կոտրվելու է Լիսկայի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի վրա.«Հայկական ժամանակ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet