▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործերը վատ են. Արմեն Գևորգյանը ընտանիքի անդամներին հանել է Հայաստանից

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործերը այնքան են վատացել, որ նա իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է։ 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն Դուբայում են հանգրվանել Գևորգյանի ծնողները: Ինչպես հայտնի է, Արմեն Գևորգյանը կարող է մեղադրվել հարկերը թաքցնելու և ապօրինի հարստացման հոդվածներով:

742

Հայաստանում գտնվող, նրան և իր բիզնես գործընկերներին պատկանող ընկերությունները գրանցված են եղել օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տվել այստեղ աշխատած գումարները փոխանցել օֆշորային հաշիվներին, չվճարել հարկեր՝ այդ ճանապարհով Հայաստանի բյուջեին հասցնելով բազմամիլիարդանոց վնասներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее