Անունս թերթում կա, ես էլ ձգտում եմ օլիգարխ դառնալ: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Նահապետ Գեւորգյանը:
Գործարար սեփականություննե՞ր ունեք, որից ելնելով կարելի է ենթադրել, որ գործարարությամբ եք զբաղվում։
Իհարկե ունեմ։
Ո՞ր ոլորտում։
Եկեք Արմավիր, կիմանաք։
Պարոն Գեւորգյան, երկրում ստեղծված քաղաքական վիճակից ի՞նչ ելք եք առաջարկում։ Հետեւո՞ւմ եք ներքաղաքական իրավիճակին։
Ոչ։
Դուք է՞լ եք համարում, որ ԱԺ-ում օլիգարխներ չկա՞ն։
Կան, խի չկան։
Ովքե՞ր են։
Օրինակ, էսօր իմացա, որ թերթում իմ անունն ու նկարն էլ կա։ Շատ ուրախ կլինեի ու ձգտում եմ, որ ես էլ օլիգարխ դառնամ։ Ձգտում եմ դրան։ Շուտով։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ իր ասուլիսում նշել էր, որ ԱԺ-ում օլիգարխներ չկան:
Աղբյուրը՝ Նյուզ.am