«Մենք, իրոք, զարմացած ենք: Իհարկե, մենք սպասումներ ունեինք, բայց միակ կարևոր բանն այն է, որ մենք դա արեցինք»,- ասել է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը երկրորդ կիսաեզրափակչից հետո կայացած ասուլիսում:
Հիշեցնենք, որ երեկ կայացել է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով եզրափակիչ են անցել տասը երկրի ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը:
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ: Հայաստանը հանդես կգա 12-րդ համարի ներքո:
1. Ֆրանսիա
2. Լիտվա
3. Մոլդովա
4. Ֆինլանդիա
5. Իսպանիա
6. Բելգիա
7. Էստոնիա
8. Բելառուս
9. Մալթա
10. Ռուսաստան
11. Գերմանիա
12. Հայաստան
13. Նիդեռլանդներ
14. Ռումինիա
15. Միացյալ Թագավորություն
16. Շվեդիա
17. Հունգարիա
18. Դանիա
19. Իսլանդիա
20. Ադրբեջան
21. Հունաստան
22. Ուկրաինա
23. Իտալիա
24. Նորվեգիա
25. Վրաստան
26. Իռլանդիա