Ամերիկաբնակ հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախը Հայաստանի հետ կապող երակը կտրեցին, հիմա անցել են Սփյուռք-Հայաստան երակին...
Հ. Գ. Տխրահռչակ, վաղամեռիկ հոդվածով իմ դեմ հարուցված քրեական գործի և իմ դեմ հայտարարված հետախուզման մասին իմացա ամիսներ առաջ: Իմացա Լոսում, շատ պատահական:
Մինչև փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ փորձում էինք գործին իրավական ընթացք տալ, հայհոյանքն ապաքրեականացվեց ու հոդվածը հանեցին:
Եթե դժվար չի, հուշեք՝ կա՞ մեխանիզմ որով ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայը նախօրոք կարող է ճշտել ՀՀ ղեկավարության համար ցանկալի կամ ոչ ցանկալի լինելու իր կարգավիճակը: Կա՞ նման ցանկ կամ բաց ինֆո...
Գոնե մարդիկ նախօրոք իմանան, որ Հայաստան իրենց մուտքն արգելված է ու անիմաստ ծախսեր չանեն...
Տոմսերի գները տեսե՞լ եք... Թե բա՝ «արի տուն»...»: