▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Голос. Дети» նախագծում մարզիչները չեն կարողանում զսպել փոքրիկ աղջկա արցունքները

Երեկ ռուսական «Голос. Дети» նախագծում Լատվիայից ժամանած Կատրինա Պաուլա Դիրինգայի ելույթը  դեռ երկար կհիշվի:  Իսկ պատճառն այն է, որ մարզիչներից որևէ մեկը չէր պտտվել աղջկա կատարման ժամանակ, ինչից հետո էլ փոքրիկը սկսել էր արտասվել: Որպես խնդրի լուծում մարզիչները ներողություն էին խնդրում Կատրինայից, սակայն ապարդյուն:

Մնում է հուսալ, որ մրցույթի հետևանքով առաջացած ճգնաժամը երեխան հեշտ կհաղթահարի: Թերևս այս տեսանյութը շատ ծնողների համար իրենց երեխային  հերթական մրցույթին տանելուց առաջ մտորելու լավ առիթ կլինի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայազգի երեխաներ Հրանտ Մելիքյանին և Վիկտորյա Հովհաննիսյանին իրենց ելույթներով հաջողվել էր գրավել ինչպես մարզիչներին, այնպես էլ հանդիսատեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее