Ռուբեն Հայրապետյանը մեր կուսակից ընկերն է, Ավանի հիմնադիր թաղապետն է:
-Ընտրության գիշերը հրավառություն եք կազմակերպել… Հրավառություն եղել է, բայց ես դրանից տեղյակ չեմ, չգիտեմ` ով է արել: -Ձեզանից անկա՞խ են ուրախացել: -Այո, անկախ ա եղել:
-Պարոն Սարգսյան, Ձեր նախընտրական ծրագրում ասում եք, որ պայքարելու եք միջակության դեմ: Ի՞նչ է դա նշանակում: -Միջակությունը դա միջակ այն պաշտոնյան է, որը ունի միջակ գիտություններ ու խոչընդոտում է մեր ժողովրդի աշխատանքին: Այ իրանց դեմ եմ պայքարելու:
-Նույն ծրագրում նաև գրված է, որ պայքարելու եք հովանավորչության դեմ: -Եկեք, գիտեք, իմ ժամանակը սուղ է ու դուք կարող է շատ հարցեր տաք: -Չէ, ուղղակի, ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ` ո՞րն է հովանավորչությունը: -Այսինքն` որ մեկը մեկին հովանավորում է, որ ինչ-որ աշխատանք կատարվի նրա համար: Դուք էլ եք լավ պատկերացնում, թե դա ինչ է:-Իսկ չե՞ք կարծում, որ դուք Տարոն Մարգարյանի հովանավորչությամբ ընտրվեցիք պատգամավոր: -Ոչ, միանշանակ, ոչ: Ես բազմիցս ասել եմ, որ Տարոն Մարգարյանը, մինչև իմ փեսա լինելը, իմ ընկերն էր, իմ կուսակից ընկերն է եղել:
-Պարոն Սարգսյան, արդեն որոշե՞լ եք Ազգային ժողովում ի՞նչ եք անելու,մասնավորապես, ո՞ր հանձնաժողովում եք Ձեզ տեսնում: -Ճիշտն ասած, դեռ չեմ որոշել: Բայց որ որոշեմ, իմացեք, որ ես իմ աշխատանքը շատ ճիշտ, շատ պիտանի եմ կատարելու:
Հովսեփ Խուրշուդյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից
Նյութի աղբյուրը` Պանորամա.am