Ո՞վ է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընտրյալը. հարցը երկար ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում է: Բռնցքամարտիկը տարբեր առիթներով ասել է, որ արդեն ունի ընտրյալ, սակայն թե ով է նա, չի նշել:
Թեմային այս անգամ անդրադարձել է Մամուլ.am-ն ու հիշեցրել, որ ամիսներ առաջ խոսում էին, որ Արթուր Աբրահամի սիրելին հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է: Հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջում անընդհատ հայտնվում էին Արթուրի մասին հրապարակումներ:
Խոսակցությունների մեծ ալիք բարձրացրեցին նաև վերջերս Արթուրի մասնակցությամբ երկու հաղորդումները, որոնցից հետո սկսեցին խոսել հավասարապես Գոհար Գասպարյանի և Իվետա Մուկուչյանի մասին:
Բանն այն է, որ մի դեպքում Արթուրը հանդես եկավ որպես Իվետա Մուկուչյանի ընկեր, մյուսում էլ` ակնարկ եղավ, որ բռնցքամարտիկի սիրելին հենց Գոհարն է:
Ի դեպ, Արթուրը նշել է, որ 2013թ. պատրաստվում է ամուսնանալ: