▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Գասպարյանը չի փոխարինել Արևիկ Ուդումյանին

Վերջերս հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, որ երգչուհի Սիրուշոյի մենեջերին` Արևիկ Ուդումյանին, փոխարինելու է եկել հայտնի հեռուստաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Խոսակցությունների առիթը լուսանկարներն էին, որոնք Սիրուշոն պարբերաբար տեղադրում էր իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով իրենց համատեղ համագործակցության մասին:

Պարզ է դարձել, որ Գոհար Գասպարյանը զբաղվում էր մի նախագծի մենեջերությամբ, որի արդյունքը օրեր առաջ ներկայացրեցին: Խոսքը Սիրուշոյի և հույն երգիչ Սակիս Ռուվասի զուգերգի մասին է:

Իսկ թե արդյո՞ք ճիշտ են այն ասեկոսեները, որ Գոհար Գասպարյանը զբաղվում է ոչ միայն նախագծի մենեջերությամբ, այլ նաև` Սիրուշոյի մենեջերությամբ, Asekose.am-ի թղթակիցը փորձել է պարզել հենց հեռուստահաղորդավարուհուց:

«Ես նախագծի մենեջերն եմ և այդպես իրականացնում եմ բազմաթիվ նախագծեր: Սիրուշոյի հիմնական մենեջմենթով չեմ զբաղվում, ինչպես որ Արևիկն էր զբաղվում: Ես իրականացնում եմ առանձին նախագծեր: Կարող եմ ղեկավարել նաև այլ մարդկանց նախագծեր: Առհասարակ ես նախագծի մենեջեր եմ: Իսկ Սիրուշոյի հետ մտերիմ ընկերներ ենք, շատ հարգում և սիրում ենք միմյանց և  երկուսով մտածել էինք այս նախագիծը, որը որ իրականացրել ենք, այդքան բան»:

Իսկ թե արդյո՞ք համագործակցությունը շարունակական է լինելու, Գոհարը պատասխանել է.

«Ինչու ոչ: Միգուցե լինեն նոր հետաքրքիր նախագծեր, և համագործակցությունն էլ շարունակական բնույթ կրի»:

 

 

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее