▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում էին ծնունդ, ասեին` շուտով երեխա են ունենալու. ամուսինները, ինչպես նաև նրանց դեռ չծնված երեխան մահացել են վրաերթից

Armtimes.com-ը գրում է. Երեկ` հուլիսի 11-ին, Գյումրիում` Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղի է ունեցել ողբերգական դեպք: Օպել մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ամուսիններ` 23-ամյա Արփինե Մանուկյանին եւ 34-ամյա Մելսիկ Ղազարյանին: Նրանք մահացել էին`Նելսիկը Օպելի հարվածից անմիջապես հետո, կենսաբանական մահը Գյումրու բժշկական կենտրոնում էին հաստատել, իսկ Արփինեն՝ հիվանդանոցում: Բժիշկներն փորձել էին փրկել նրա կյանքը, բայց չէր հաջողվել:

2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Մելսիկն ու Արփինեն ամուսնացել էին: Ծանոթացել էին Գյումրիում: Մելսիկ Ղազարյանը ծննդով գյումրեցի էր: Միասին բնակվում էին Գյումրիում: Նորաստեղծ ընտանիքում շուտով պետք է ծնվեր նրանց առաջնեկը, զույգը երեխայի ծնունդին անհամբերությամբ էր սպասում: Որոշ հարազատների ծննդյան տոնի ժամանակ պետք է նույնպես տեղեկացնեին երեխայի բարի լուրի մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее