▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնալով կործանվում ենք, ուրեմն` մի բան այս երկրում սխալ է աշխատում. Անդրանիկ Հարությունյան

mediamall.am-ը  դերասան, հումորիստ, հաղորդավար Անդրանիկ Հարությունյանի հետ զրուցել է  իր ծրագրերից, երկրի վիճակից, երկրից մեկընդմիշտ մեկնելուց...

Հատված հարցազրույցից.

 

-Շատ հայտնի մարդիկ մեկնում են Հայաստանից, դա Ձեզ սպառնո՞ւմ է:

-Առայժմ չի սպառնում, բայց կարծում եմ` կգա ժամանակ, երբ կհասկանամ, որ կարելի է գնալ Հայաստանից… Շատ դժվար բան է, երբ հասկանում ես, որ էլ «չես ձգում»…

-Ակտիվ մասնակցություն ունեցաք տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ակցիաներին: Լուրեր են պտտվում, որ, այնուամենայնիվ, այս գարնանը կլինեն թանկացումներ, պատրաստակամություն կա՞ նորից դուրս գալ պայքարի:

-Ես կարծում եմ, եթե այսքան պայքարելուց հետո թանկացվի, ուրեմն անիմաստ է պայքարելը ու կարելի է վերջնականապես գնալ երկրից: Շատ բաներ թանկացվեցին' գազը, էլեկտրաէներգիան: Օրինակ ես, այս ամիս 130 000 դրամ պետք է էլեկտրաէներգիայի համար վճարեմ, էնպես չի, որ չունեմ այդ գումարը, բայց դժվար է համակերպվել էդ մտքի հետ: Ինչպես կարելի է այդքան գումար վճարել: Գնալով կործանվում ենք, ուրեմն ինչ-որ մի բան այս երկրում սխալ է աշխատում: Եթե տրանսպորտի սակագինը թանկանա, կնշանակի, որ պայքարելն անհնար է, ուրեմն այնպիսի մարդիկ են հավաքվել, որ նրանց դեմ պայքարելն անհնար է: Նրանց դեմ պայքարելը դրսից է ճիշտ, այն էլ ո՞վ ունենք, որ պայքարի' եղածներն էլ իրենց կողմից են:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее