▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնա՞լ, թե՞ չգնալ բանակ. օրերս զորացրված զինվորի մտորումներ

Դու ծնվել ես ճիշտ ժամանակին,

Դու զինվոր ես հայոց բանակի…

      Բարև սիրելի ընթերցող… Երկար ժամանակ է գրառում չէի արել իմ բլոգում..Երկար ժամանակ, ավելի կոնկրետ երկու տարի, քանի որ կատարում էի իմ քաղաքացիական պարտքը` ծառայում էի հայրենիքիս: Այժմ, երբ արդեն զորացրվել եմ, ցանկանում եմ Ձեզ հետ խոսել բանակի լավ և վատ կողմերի մասին, նշել պարտադիր զինվորական ծառայության դրական և բացասական կողմերը: Գնացինք:
Եկել է ժամանակը, անցել են դպրոցական անհոգ տարիները և ահա տան դուռը թակում են զինվորական համազգեստով մարդիկ և խնդրում ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ(այսուհետ Զ/կ): Ուրախանալ, թե տխրել, ծառայել թե ամեն տեսակ զարտուղի ճանապարհներով խուսափել ծառայությունից: Այդ մասին կխոսենք տվյալ հոդվածի շրջանակներում:
Պարտադիր զինվորական ծառայության թեմայով միշտ էլ ցանկացել եմ ներկայացնել իմ հայեցակարգը: Վերջին տասնամյակում հայ հասարակության ժողովրդայնացումը շատ բաներ է փոխել մեր կյանքում: Մենք մտել են հասարակական հարաբերությունների մի նոր փուլ և սովետական համընդհանուր արժեքները` ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելը, նետվել են պատմության աղբահորը: Այժմյան հասարակությունը տաբեր կերպ է ընդունում պարտադիր զինվորական ծառայության անհրաժեշտությունը, ուստի, ես կփորձեմ առանձնացնել դրական և բացասական կողմերը:
Մեր օրերում օրեցօր, ժամ-առ-ժամ շատանում և բազմանում են արատավոր բարքերը` անբարոյականությունը, ամենաթողությունն ու անարգանքը: Հայրենական դարավոր մշակույթին հակադրվում է բռնության, ցինիզմի, տգիտության և բարոյազրկման պաշտամունքը: Արժեզրկվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պարտքպատվախնդրություննամուսՀայրենիքին ծառայելը… Բնակչության մի ստվար զանգվածի մոտ գերիշխում է էքստրեմիստական, նացիոնալիստական հակաբանակային տրամադրություն: Աշխարհայացքային, իդեոլոգիական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար: Անհրաժեշտ են լուրջ, արմատական փոփոխություններ հասարակության գիտակցման մեջ, անրաժեշտ է երիտասարդության շրջանում արթնացնել հայրենասիրության զգացումը, զինվորական ծառայության կարևորության գիտակցությունը, Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը:
Իսկ ինչ կարող է տալ բանակը երիտասարդին…շատ բաներ, մասնավորապես`

Պարտադիր զինվորական ծառայության դրականն կողմերը

  • Ճանաչում ես հայրենի եզերքը, տեսնում ես, թե ինչպիսին է կյանքը քո բնակավայրից (քաղաքից, գյուղից) դուրս: Նոր վայրեր ես տեսնում, ծանոթանում ես  հայկական բնաշխարհի հետ` հնարավորինս էքստրեմալ պայմաններում:
  •  

  • Բարելավում ես առողջությունը: Ցանկանաք, թե ոչ, բայց բանակային կյանքը լավ ազդեցություն է ունենում առողջության վրա` ամենօրյա ֆիզիկական մարզումները, սպորտ-մասսայական միջոցառումները, օրվա կարգացուցակը, հավասարակշռված, հաշվարկված սնունդը միանգամայն բերում են առողջության ամրապնդման և մարտական ոգու բարձրացման:
  • Կոփում ես բնավորությունը (տարբեր, խճճված իրավիճակներում կողմնորոշվելու ունակության զարգացում): Ինչպես ամեն մի էքստրեմալ իրավիճակ, այնդպես էլ բանակը միանշանակ իր հետ բերում է բնավորության փոփոխություն; Բանակային երկու տարիների միջով անցած երիտասարդը դառնում է ավելի կայուն, ամուր, աշխատունակ:
  • Ձեռք ես բերում մասնագիտության: Երիտասարդների ճնշող մեծամասնությունը բանակ է զորակոչվում է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո և ոչ-մի մասնագիտություն չի ունենում: Սակայն բանակն այնպիսի վայր է, որտեղ անգործ չեն նստում սովորաբար, ուստի կարելի է որևէ զբաղմուն ունենալ և ձեռք բերել անհրաժեշտ օգտակար հմտություններ: Բացի դրանից, ամեն մի զինծառայող ուսումնական փուլն ավարտելուց և զինվորական երդում ընդունելուց հետո նշանակվում է որևէ հաստիքի, լինի հրաձիգ, կապավոր, հրետանավոր, սակրավոր թե հետախույզ: Տվյալ զինծառայողը երկու տարիների ընթացքում հմտանում է իր մասնագիտության մեջ և իր քաղաքացիական մասնագիտությունից բացի ունենում նաև երկրորդը` զինվորականը:
  • Առավել հեշտացված պայմաններում ԲՈՒՀ  կարող ես ընդունվել: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ բանակից զորացրվածները ԲՈՒՀ ընդունվելիս օգտվում են հատուկ` առավել հեշտացված պայմաններից:
  • Առավելություններ աշխատանքի ընդունվելիս: Պարտադիր զինվորական ծառայությունը չանցած քաղաքացիներն ընդհանրապես չեն կարող աշխատանքի ընդունվել որոշակի հաստատությունում` թե պետական, թե մասնավոր, քանզի եթե չես ծառայել, ապա առողջության (թե ֆիզիկական, թե մտավոր) հետ խնդիրներ ունես, իսկ գործատուին պետք չէ հիվանդ կամ անհուսալի աշխատակից:
  • Գնահատում ես քո ունեցածը: Թերևս բանակի մեծագույն պարգևն այն է, որ ծառայությունից հետո սկսում ես գնահատել այն ինչ ունես, ազատ կյանքը, ազատ շփումը, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը: Սկսում ես գնահատել ծնողներին, եղբայրներին, քույրերին, ընկերներին և ընդհանրապես, այն ինչ ունես, այն ինչի հասել ես քո կենսագործունեության ընթացքում:

Պարտադիր զինվորական ծառայության բացասական կողմերը

  • Ժամանակի կորուստ:ԵՐԿՈՒ տարին իրականում քիչ ժամանակ չէ, ավելի հեշտ և հաճելի է ապրել այդ ժամանակահատվածը ընտանիքի, սիրելի աղջկա և զվարճությունների մթնոլորտում, քան թե գլուխ դնել տարատեսակ մարդ-արարածների հետ զորանոցում:Բանակ գնալ չցանկացողների ճնշող մեծամասնությունն արդարանում է ասելով, թե բանակն անտեղի ժամանակի վատնում է: Բայց արդյոք դա այդպես է: Արդյոք քաղաքացիական կյանքում այդ երկու տարին չեն վատնում երիտասարդները? Բանակում չծառայած ծանոթներիս մեծամասնությունը(բացառությամբ մեկ երկուսի) այդ երկու տարին իմաստալից և արդյունքվետ չի անցկացրել, մի քանիսն անգամ պարտքերի ճահճում են հատյտվել անգործությունից:
    Իսկ ինչ վերաբերվում է բանակին, ապա հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը չի կարելի համարել ժամանակի անտեղի վատնում: Տասնութամյա երիտասարդների չնչին մասն է այդ երկու տարին իմաստալից անցկացնում: Ով ընդունվում է ԲՈՒՀ տարեկետում է ստանում, իսկ մյուսները թրև են գալիս զանազան բառերում և փաբերում, փչացնելով առողջությունը բազմազան նյութերով` ալկոհոլ, ծխախոտ, անկանոն սնունդ:
  • Զինվորական ծառայության ցածր վարկանիշը: Իրականում զինվորական ծառայության վարկանիշն այդքան էլ բարձր չէ հասարակության շրջանում: Ցավալի է, բայց փաստ է: Սակայն Պաշտպանության նախարարությունը միշտ էլ նպատակասլաց աշխատանք է տանում զինվորականի սոցիալական վարկանիշի բարձրացման ուղղությամբ, և ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս խնդիրը կլուծվի:
  • Հարազատների և ընկերների հետ բաժանում: Թերևս ամենակարևոր պատճառն է, ինչի հետևանքով երիտասարդները չեն ցանկանում ծառայել: Ընտանիքի, սիրելի աղջկա և ընտանիքի հետ բաժանումն այդքան էլ հաճելի չէ: Սակայն Պաշտպանության նախարարի հրամանով յուրաքանյուր ամսվա վերջին կիրակին բոլոր զորամասերում համարվում է <Բաց դռների օր>, ծնողներին և հարազատներին թույլատրվում է տեսակցել իրենց ծառայող որդիներին և ընկերներին: Որոշ զորամասերում անգամ ամեն կիրակի կարելի է տեսակցել ժամկետային զինծառայողներին: Մեր զորամասում երբ զինվորի մոտ ծնող էր գալիս, զինվորը զեկուցագիր էր գրում և նրան տրամադրվում էր ազատ արձակում 4-6 ժամով հարազատներին տեսակցելու համար:
  • Ֆիզիկական և էմոցիոնալ մեծ ծանրաբեռնվածություն: Բանակը բանակ է, որտեղ էլ բախտ վիճակվի ծառայել հեշտ չի լինի միանշանակ` լինի թիկունքային թե մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Սակայն տղամարդ հենց դրա համար էլ տղամարդ է կոչվում, որպեսզի կարողանա տանել գոռ բախտի պարսաքարերն ու սլաքները, ինչպես կասեր Վ. Շեքսպիրը:Խիստ կարգապահություն: Ինչ էլ ասենք, բանակն առանց կարգապահության դատապարտված է կործանման: Կարգապահության ապահովման նպատակով սահմանափակվում են քաղաքացիական ազատություններն ու իրավունքները, ինչը սկզբնական շրջանում դժվարությամբ է ընդունվում նորակոչիկների կողմից:

Արդյունքում

Ենելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ ծառայությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր և միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Ամեն մեկը պետք է ինքն իր համար պատասխանի տվյալ հարցին: Հասարակության և բանակի բոլոր բացասական կողմերը հաշվի առնելով, այնուամենայնիվ կա բավականին լուրջ, կարևոր պատճառ, որի համար երիտասարդները գնում են ծառայության` մեր բոլորի անվտանգությունը: Հայոց բանակը հասարակության պաշտպանության հուսալի վահանն է… Ազգը պետք է սիրի և պաշտի իր բանակին և միշտ հիշի մեծագույն զորավար, կայսր Նապոլեոն Բոնապարտի այս խոսքերը.

Այն ազգը, որ չի կերակրում իր բանակը, ստիպված կլինի կերակրել թշնամու բանակը…

 

 

Տիգրան Հախունցի բլոգ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее