Դիտեք նաև՝
«Երկիրը պատերազմում է, պետությունը քնած է, արթնանում հոխորտում է, թե բա կամավորագրվեք, այն դեպքում, երբ ունենք պրոֆեսիոնալ բանակ, պահեստայիններ։ Դեղորայք, սնուննդ կամավոր կերպով հավաքվում է ժողովրդի կողմից՝ այն դեպքում, երբ այդ նույն ժողովուրդը հարկ է վճարում բանակ զինելու եւ բանակին ապահովելու համար, երկրում արտակարգ դեպք է գրանցվում նորից հոխորտանք` կամավորագրվեք ու ոչ թե նրա համար, որ բարոյահոգեբանական աջակցություն ցույց տանք տուժածներին կամ կողքից օգնող ուժ լինենք, այլ կոնկրետ փրկարարական աշխատանքի համար՝ այն դեպքում, երբ իմ հարկերով ինձ ծեծող ու հայհող ոստիկանները պարապ զվռնում են կառավարության շենքի ու կառավարական ամառանոցների մոտ, պահպանում գերագույն գլխավոր դավաճանի անվտանգությունը։ Աբսուրդի մեջ ապրող երկիր ու պետություն։ Ընկերներ, եթե ամեն ինչ մենք պետք է անենք, ապա դրուք ինչո՞ւ եք նստել այդ աթոռներին ու մսխում պետությունը։ Հեռացեք, ժողովուրդը կղեկավարի երկիրը՝ մի տարբերությամբ, որ հող ու քաղաքներ չի զիջի թշնամուն։ Գնացեք , ի սեր Աստծո... Մեզ ձեր մահաբեր ապագան հարկավոր չէ...», - գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը:
Դիտեք նաև՝