Ոստիկանության համակարգում կադրային կարուսելը տեղափոխվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Երեկ աշխատանքից ազատվել է վարչության պետի տեղակալ Արևիկ Հովսեփյանը: Ըստ խոսակցությունների, վերջինս ազգակցական կապեր ունի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Գրում է «Հրապարակ» թերթը և հավելում. որ վերջինս նախկինում զբաղեցնում էր անձնագրայինի Էրեբունու բաժնի պետի պաշտոնը, և նրա հետ շփում ունեցած մարդիկ ասում են, որ բարդ ու նյարդային պահվածք ունի: Նրա փոխարեն դեռ նշանակում չի եղել:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում