▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի ավագ օգնականի նկատմամբ հարուցված գործը փակել են.«Հրապարակ»

«Հունիսի սկզբին անսպասելիորեն աշխատանքից ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանը, ով Գևորգ Կոստանյանի մտերիմ ընկերն էր դեռևս ուսանողական տարիներից։ Պաշտոնական պատճառը սեփական ցանկությամբ այլ աշխատանքի անցնելն էր։ Իսկ մամուլում և իրավապահ մարմինների կուլիսներում խոսվեց այն մասին, որ Խեչոյանի ազատումը կապված է կոռուպցիոն բացահայտումների հետ և ԱԱԾ-ում Տիգրան Խեչոյանի հետ կապված վարույթ սկսվեց։ Նույնիսկ տեղեկություններ շրջանառվեցին, որ մեծ գումարներ են վերցվել որպես գործ անելու փող, որ կան տուժողներ։ Այս մասին գրում էին, և ԱԱԾ-ն ոչ հերքում տարածեց, ոչ էլ որևէ տեղեկատվություն տրամադրեց խիստ ուշագրավ այս պատմության վերաբերյալ։ Տիգրան Խեչոյանը նույնպես լռում էր, բայց մերթ ընդ մերթ ինֆորմացիա էր հայտնվում նրա մասին։


Օրերս մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Տիգրան Խեչոյանի վերաբերյալ գործը փակել են։ Հունիսին նրան տարել են ԱԱԾ, սակայն կարճ ժամանակ անց բաց են թողել։ Ներկայումս էլ և նա գտնվում է Կիպրոսում, Նիկոսիայի իր առանձնատանը։ ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ քրեական գործ Խեչոյանի դեմ չի հարուցվել, խափանման միջոց չի կիրառվել, իսկ թե եղել է վարույթ թե ոչ, ԱԱԾ մամուլի կենտրոնի աշխատակիցը չպատասխանեց»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее