▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխարկների բուտիկ են բացում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նատալյա Ռոտենբերգը Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող մասում բուտիկ է բացում։ Տիգրան Արզաքանցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խանութը կոչվելու է Fashion՝ ներկայացված են լինելու գլխարկներ․ «Բացումը նախատեսվում է 2022 թ․ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ»։

Գլխարկներն արդյո՞ք հայկական արտադրության են լինելու, եւ խանութի անվան ընտրության հետ կապված որոշ հարցեր տվեցինք։ Նա նշեց, որ մինչեւ բացման օրը այլ մանրամասներ չեն ուզում հանրայնացնել։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ իր ծննդյան օրը, Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее