Արդեն հայտնել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Գլենդելի հայազգի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլենդելի հայ համայնքի մոտ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոգևորությունը շատ մեծ է՝ կապված նոր իրավիճակի, լեգիտիմ կառավարության առկայության և այլ հանգամանքների հետ: «Մեր հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների:
Համոզված եմ, որ կան համագործակցության շատ ուղղություններ, պետք է գտնենք ամենաարդյունավետ տարբերակներն ու կարողանանք լավագույն արդյունքներ ապահովել»,- ասել է Զարեհ Սինանյանը:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին