Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց , որ իրենք միշտ վերահսկել են եւ վերահսկելու են, որ ընտրակաշառքներ չլինեն, դրա վառ ապացույցը սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն են։
«Ոստիկանությունը էլ ավելի խիստ է լինելու, ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մոտեցումը լինելու է խիստ, զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որեւէ մեկի նկատմամբ, թե՛ կաշառք տվողի, թե՛ վերցնողի նկատմամբ, կապ չունի գումարային է լինելու այն, թե առարկայով կամ իրով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,–ասաց նա։
Հարցին՝ ոստիկանությունն արդեն տեղեկություններ ունի ընտրակաշառքի կամ ուղղորդումների մասին, Օսիպյանտ պխատասխանեց. «Մենք գիտենք, թե ով կարող է այդ ամենով զբաղվել, մենք նրանց պահում ենք մեր տեսադաշտում»։
Կարդացեք նաև՝ Նախկինում հանցագործությունները թաքցնում էին. Վալերի Օսիպյան