▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկության իդեալն ամեն ինչի բնականն է

Այս սկզբունքը մեզ ուղեկցել է դեռ հին ժամանակներից:  Սակայն փոխվում են ժամանակները, մարդկանց աշխարհայացքը, առաջ են գալիս գեղեցկության նոր նորմեր և ստեղծվում բազում բանաձևեր: Միայն արհեստական եղանակով ստանալ կատարյալ բնականություն հաջողվում է շատ քչերին:  Էսթետիկ բժշկության վերջին ձեռքբերումներն ու գիտական հետազոտությունների արդյունքում ստեղծված նորագույն ներդրումները փաստում են այն մասին, որ մարդու տարիքը գեղեցկությանը չի խանգարում, և տարիքի հետ մարդիկ ոչինչ  չեն կորցնում, քանի որ հասուն գեղեցկությունը` խնամվածությունը և գեղեցիկ տեսքը,  դիտարկվում է որպես արիստոկրատական ծագման վառ ապացույց:

Երիտասարդացման նորագույն ոչ վիրահատական մեթոդներից է համարվում “Պլազմոլիֆտինգ”-ը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում պլազմոլիֆտինգ թերապիան և որն է այս մեթոդի առավելությունը

Պատասխանում է «Ավանտա» ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոնի գլխավոր բժիշկ Լիլիթ  Թումանյանը:

- Պլազմոլիֆտինգ թերապիան պարզապես երտասարդացման մեթոդ չէ, այն  էսթետիկ բժշկության 21-րդ դարի բացառիկ ձեռքբերումներց է: Կիրառվում է մարդու սեփական արյան պլազման` հարստացված իր իսկ տրոմբոցիտներով: Տրոբոցիտները արյան բջիջներն են, որոնք արտադրում են հատուկ սպիտակուցային նյութեր` աճի գործոններ: Ներարկելով այն պացիենտին ակտիվացնում ենք միջբջջային նյութափոխանակության համակարգը և այն նյութերի սինթեզը, որոնք պատասխանատու են մաշկի թարմության, առաձգականության և խոնավության համար: Տրոմբոցիտները մաշկի բջիջներին` ֆիբրոբլաստներին, ստիպում են գործել ավելի ակտիվ, վերականգնելով և ստեղծելով երիտասարդ բջիջներ: Այս մեթոդը ուղված է օրգանիզմի թաքնված պաշարների կիրառմանը և բջջային ռեգեներացիային Երիտասարդացումից բացի տվյալ գործընթացն ուղված է կոլագենային և էլաստինային թելերի` ինչպես նաև ֆիբրոբլաստերի արտադրության արագացմանը, հիալուրոնաթթվի մոլեկուլների ձևավորմանը` խթանելով հյուսվածքների վերարտադրումը,  դիմադրողականությունը և նյութափոխանակությունը: էսթետիկ բժշկության մեջ պլազմոլիֆտինգը կիրառվում է դեմքի, պարանոցի, ձեռքերի երիտասարդացման նպատակով: Այս մեթոդի առավելություններից մեկն այն է, որ չեն կիրառվում օրգանիզմի համար օտարածին հավելումներ:  Պլազմոլիֆտինգը ապահովում է արագ երիտասարդացում և երակարատև արդյունք, ձերբազատելով այնպիսի խնդիրներից ինչպիսիք են`տարիքային փոփոխությունները, կորյակային ցանը, մաշկային հիվանդությունները, կնճիռները, մաշկի գունափոխությունն և այլն:  Ողջ գործընթացը իրականացվում է տեղային անզգայացման տակ` մոտ 40-50 րոպեի ընթացքում: Երիտասարդացման տեսանելի արդյունքը նկատելի է առաջին իսկ գործողությունից հետո: Տրոմբոցիտներով հարստացված պլազմայի ներարկման հատուկ տեխնիկայի կիրառումը հնարավություն է տալիս հասնել մաշկի տեսանելի և արտահայտված երիտասարդացման:  Ահա թե ինչու պլազմոլիֆտինգը համարվում է մաշկի երիտասարդացման բնական մեթոդ:

Կատարյալ ծավալային արդյունքի հասնելու համար “Ավանտա” Բժշկական Կենտրոնում կիրառվում է էսթետիկ բժշկության վերջին  ձեռքբերումներից մեկը “Fillex” տեղնոլոգիան, որը ի դեպ միակն է մեր տարածաշրջանում: Այն հնարավորություն է տալիս “Պլազմոլիֆտինգ” պրոցեդուրայի ընթացքում, տվյալ պլազմայից հատուկ սարքավորման օգնությամբ ստանալ 10-20 մլ. ծավալով խտանյութ  (գել-ֆիլլեր):

Գործընթացն իրականացնելուց առաջ կատարվում է բժշկի խորհրդատվություն, որի ընթացքում մանրամասն քննարկվում են պացիենտին հուզող բոլոր հարցերը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее