▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղասահքի հայկական միակ զույգը բաժանվեց

 

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը ավարտեց ելույթները: Այդ մասին իր ֆեսբուքյան էջում հայտնել է հայազգի մարզուհին:

«3 տարվա համատեղ ելույթներից հետո մենք որոշեցինք տարբեր ճանապարհներով գնալ: Ես Սիմոնին մաղթում եմ ամենայն բարիք ապագայում: Ցանկանում եմ նոր գործընկեր գտնել, որպեսզի միասին գնանք 2022թ օլիմպիական խաղեր: Եթե դուք գիտեք որևէ մեկին կամ հետաքրքրված եք, ապա կապ հաստատեք իմ կամ մարզիչներիս հետ», – գրել է Թինա Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее