««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանի մահվան դեպքից:
Ըստ մեր տեղեկությունների՝ Մհեր Հովսեփյանը դիրքում է եղել, սակայն քամին քշել է նրա ձեռնոցը: Այդ ժամանակ նրան հորդորել են ձորին մոտ չգնալ՝ նշելով. «Ձեռնոցդ քամին քշեց տարավ, պետք չէ վտանգի ենթարկես քեզ, գնաս ձեռնոցի հետևից»:
Բայց, ցավոք, Մհեր Հովսեփյանը մտածել է, թե վտանգ չկա, և մոտեցել է ձորին, ինչի ժամանակ ձյան թառը (բլրակը) քանդվել է, իսկ զինվորն ընկել է ձորը:
Նշենք, որ Հովսեփյանը 24 տարեկան էր, ամուսնացած էր և ուներ մեկ երեխա:
Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մհեր Հովսեփյանը կորել էր: Նրան մի քանի օր շարունակ փնտրում էին: Զինծառայողին գտան մահացած»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: