ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, ըստ որի՝ «ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»:
«Եվ այս մարդը ԱԺ մանդատակիր է, արա՛, ո՞նց թե մերը չի, բա դուք իրար հետ չեք համաձայնեցնո՞ւմ․ ինքը կանգնում, ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, դու ասում ես՝ Արցախը մերը չի։ Բա մեր ջահել, ջիվան տղերքը խի՞ գնացին զոհվեցին, Արցախի ժողովուրդը հայ չի՞, Արցախը մեր երկրորդ հանրապետությունը չի՞։ Էն ժամանակ, որ Արցախի վիճակը լավ էր՝ շնորհիվ նախկին իշխանությունների, գնում էինք, էնտեղ ուտում, խմում, զվարճանում էիք, ասում էիք՝ մենք մի ազգ ենք, հիմա Արցախը խոցված է, արդեն ձերը չի, հա՞. գետինը մտնեք դուք, արցախցիները թքեն քո երեսին»,- ասել է Պետրոսյանը։