▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերեզմանատների բիզնեսը` Թոխմախի Մհերին. «ՀԺ»

«Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի եւ ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ դրանով նախատեսվում է Հայաստանում հիմնադրել մասնավոր գերեզմանատներ: Մասնավոր գերեզմանատուն հիմնելու համար, սակայն, անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ պետական տարբեր մարմիններից:

Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ այս ոլորտում գերիշխող դիրքեր է ունենալու ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Այսինքն՝ գերեզմանատների բիզնեսը դրվելու է հենց ՀՀԿ-ական այս պատգամավորի հսկողության ներքո»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее