▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորիկի «հաղթանակը» «մուտիտ է»`ՔԿՀ-ներում բունտ է հասունանում. hraparak.am

hraparak.am-ը գրում է, որ ինչ-որ ուժեր կարծես շահագրգռված են օրենքով գող Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի միջև ծագած միջադեպով ապակայունացնել իրավիճակը ոչ միայն քրեական աշխարհում, այլ նաև քաղաքական դաշտում: «Մի խումբ հայ օրենքով գողեր» /որոնց անունները նշված չեն եղել/ մակագրությամբ անանուն և ապատեղեկատվություն պարունակող քսիվ է ուղարկվել հայաստանյան կալանավայրեր՝ քրեական հեղինակություններ Երրոդմասցի Լյովիկի ու Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի վրա «բոչկա գլորելու» նպատակով: Նրանց իբր «որակազրկել» են «հեղինակությունից», իսկ Օշականցի Գևորիկը «մաքուր» է դուրս եկել, ում պետք է «պրիզնատ» գալ: Մինչդեռ, այս քսիվն արդեն ներքին լուրջ խժդժություններ, բախումներ է առաջացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, և սպառնում է վերածվել «բունտի»՝ անհնազանդության: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, երբ «զոն նայողը» փորձել է կարդալ այդ «քսիվը», բախում է սկսել կարդացողի և «քսիվին» ընդդիմացող կալանավորների միջև: Շատերը դա համարել են խառնակչություն և անարդար քայլ՝ դրսի լավ «ախպերների» նկատմամբ…

 


Հենց երեկ՝ մայիսի 13-ին, ապակայունացնող ինֆորմացիայի «արտահոսք էր» եղել նաև մամուլում. NewsBook.am-ը նշել էր, թե լարված իրավիճակը, օրերս հանգուցալուծվել է՝ հօգուտ Օշականցի Գևորիկի: 

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее