▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Կոստանյանին չեն կանչել միլիոնատիրոջ որդու հարսանիքին. «Հրապարակ»

«Ինչպես տեղեկացնում են մոսկովյան մեր աղբյուրները՝ Գևորգ Կոստանյանին չեն կանչել Մոսկվայում տեղի ունեցած մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի որդու հարսանիքին, և դա այն դեպքում, երբ վերջինս փաստացի Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչն է ՌԴ դատախազությունում: Բայց քանի որ նրան նշանակել է Աղվան Հովսեփյանը, վերջինիս և Գ. Կոստանյանի հարաբերություններն այն չեն, նա հրավեր չի ստացել, ինչը թեականություններ է առաջացրել դատախազությունում:

 

Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, հարսանիքի ժամանակ Արա Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի միջև զրույց է տեղի ունեցել. «Արա, վերջը որոշեցիր մտնել քաղաքականություն, հա՞»: Արա Աբրահամյանը լայնալիճ ժպտացել է: Էլ ավելի «լայնալիճ» է եղել Սերժ Սարգսյանի հորդորը. «Խորհուրդ չեմ տա, 2 տոկոսից ավել չես ստանա»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее