«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առողջ ապրելակերպի կողմնակից է. նա հետևողականորեն զբաղվում է սպորտով, այցելում մարզասրահ՝ լողում, շոգեբաղնիք մտնում, ինչը, բնականաբար, ողջունելի է։ Տարօրինակն այն է, որ թիկնապահները նրան ոչ միայն ուղեկցում են մարզասրահ և սպասում դռների մոտ, այլև մտնում են ներս, կանգնում կողքին, երբ նա մարզվում է։ Շատ ուրախ տեսարան է՝ մարզասրահում բոլորը մարզահագուստով պարապում են, իսկ թիկնապահները, կոստյումներով կանգնած, աչալուրջ հետևում են իրենց շեֆի շարժումներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։