▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեներալների» մանկլավիկները իրավունք չունեն քննադատելու Սեֆիլյանին

«Գեներալներին» որ կպնում եմ, իրենց մանկլավիկների մոտ հիստերիա է բարձրանում, թե բա «ո՞նց ես համարձակվում մեր հերոսներին կպնել»։ Է՞ս չեն ձեր հերոսներն ու մանկլավիկները, բա դե հիմա ծպտացեք, պարոնայք Մանվելի վկաներ։ Նախապատմությունը ներկայացնեմ, որ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծիք էր հայտնել, որ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը իրավունք չունեն գեներալ կոչվելու: Այս հայտարարությունը իսկական կլիմաքս էր առաջացրել մերձմանվելական մի քանի ռեմբոների մոտ, որոնք ևս համարվում են պատերազմի մասնակից, բայց ինչպես գեներալները, այնպես էլ սրանք, բացի թալանից ու ուրիշների գլուխ ուտելուց, ոչնչի մեջ աչքի չեն ընկել։ 
Օրինակ՝ Շմայսը հայտարարել է, որ Սեֆիլյանն իր հայտարարությամբ անձամբ իրեն է վիրավորել և բոլոր նրանց, ովքեր կռվել են, բլա-բլա-բլա-բլա, իսկ նրա մասին անբարո հայտարարություններ անողներին ինքը թուրք է համարում և նմանները գործ կունենան իր՝ Շմայսի հետ։
Զ´գեներալի մյուս մանկլավիկն էլ հայտարարել է, թե թուրքերն իրենց մարդասպաններին են հերոսացնում, իսկ մենք մեր հերոսներին ենք սևացնում։ Դե վերջում էլ նա վսյակի զգուշացրել ա, որ կարգին խոսան ու մտածեն խոսելուց առաջ։

Դե ուրեմն լսեք, այ արաներ։ Ես չեմ կիսում Սեֆիլյանի քաղաքական հայացքները ու առհասարակ, անընդունելի եմ համարում, երբ զինվորականը խցկվում է քաղաքականություն։ Բայց ի տարբերություն ձեր նման կիսագրագետ փթիրների, որոնք պատերազմ էին գնացել ալան-թալան անելու, իսկ պատերազմից հետո թուրքից բեթար են վարվում իրենց իսկ ժողովրդի հետ, Սեֆիլյանը էն տղեն ա եղել, որ Մոնթեի պես իր խաղաղ կյանքը թողել է արտասահմանում ու եկել կռիվ ա արել, իսկ կռվից հետո էլ ձեր նման ջիպերով չի ֆռֆռացել։ Կռվի ժամանակ Սեֆիլյանի առանձնակի գումարտակն էր թուրքերին ջարդում, իսկ ձեր նման բաշիբոզուկները ալան-թալանն էին անում Սեֆիլյանի պես տղերքի հաղթանակի հետքերով ու դուք չեք, որ պետք է հաթաթաներ անեք։

Ի՜նչ գեներալ, այ արաներ, գեներալը ոչ թե ինչ-որ բառ ա, այլ մասնագիտություն ու աստիճան, որին հասնելու համար բացի մարտական փորձից պետք է ունենաս նաև զինվորական կրթություն, իսկ ձեր էդ զ´գեներալները սկի գրել-կարդալ չգիտեն։ Գեներալը Կոմանդոսն ա, գեներալը Օհանյանն ա, գեներալը Դալիբալթայանն ա... Մի հատ համեմատեք նշածներիս ու ձեր կուռքերին, մեկ էլ տեսար աչքերներդ բացվեցին։

 

Գրառումը` Ձկան Աչք ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ «Առավոտը»  այսօր գրել էր. «Օրերս Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծիք էր հայտնել, որ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը իրավունք չունեն գեներալ կոչվելու: Սեֆիլյանի այս միտքը զայրացրել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մարտական ընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին/Շմայս/: Այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Ես համարում եմ, որ Սեֆիլյանը ոչ թե Մանվել Գրիգորյանին է ասել դա, այլ ինձ է ասել, էն մարդկանց, ովքեր կռվել են Ղարաբաղի ազատագրության համար: Ես համարում եմ, որ Սեֆիլյանի պես մարդիկ իրավունք չունեն խոսել գեներալների ու հերոսների մասին: Ես հենց Ժիրոյին եմ ասում, մեր հրամանատարը պատերազմի հերոս է, և նրա մասին անբարո հայտարարություններ անողներին ես թուրք եմ համարում, և նրանք այսուհետ գործ կունենան նրա զինակից ընկերների, անձամբ իմ հետ՝ Շմայսի»:

Գեներալ Մանվել Գրիգորյանի զինակից ընկեր Արմեն Մխիթարյանը ևս խիստ վրդովված էր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններից. «Ես ապշած եմ, թուրքերը իրենց մարդասպանին հերոսացնում են, իսկ մեզանում որոշ տխրահռչակներ փորձում են մեր իրական հերոսներին, մեր հրամանատարներին սևացնել: Ամոթ, և մենք դա թույլ չենք տա: Մենք վրդովված ենք և զգուշացնում ենք՝ ձեզ կարգին պահեք և խոսելուց առաջ մի քիչ մտածեք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее