«Ժողովուրդ»-ը խաղողագործներից տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարանի մոտ օրեր առաջ, երբ մեծ հերթեր են գոյացած եղել, գործարանին են մոտեցել մի քանի բեռնատարներ՝ խաղողով բեռնված, եւ գործարանի աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետեւ «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է»։ Ինչից հետո գործարանի դարպասները բացվել են, եւ միայն այդ ավտոմեքենաներին առանց հերթի ներս են թողել։
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանից, որը լսելով հարցը՝ ասաց. «Ինձ նման հարցեր մի՛ տվեք։ Ես նման հարցերով չկամ, եւ ինձ մի՛ անհանգստացրեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում