Ապրիլյան պատերազմի արդյունքում թշնամուն անցած Լելե- Թեփե բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանին կինը՝ Աննա Հակոբյանը, որպեսզի հաջողության դեպքում այդ փաստն օգտագործեն քաղաքական նպատակներով, թե իբր «Սերժ Սարգսյանի ժամանակ կորցվածը իրենք հետ են բերել», արդյունքում զոհել են տասնյակ հարյուրավոր տղաների: Ձախողված ռազմական օպերացիայի արդյունքում զոհվել է 700-ից ավելի զինծառայող: «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքն է գրում ու նշում, որ իր՝ ՊԲ աղբյուրի փոխանցմամբ՝ հենց սա է պատճառը, որ «սկանդալային բացահայտումների» սիրահար Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել գեներալի անունը, քանի որ այդ դեպքում վերջինս սլաքները կուղղի իր կնոջ վրա: Նաև դա է պատճառը, որ առանց Բաբայանի անունը տալու, Նիկոլ Փաշինյանը փորձել է մեղքը բարդել բանակի հրամանատարության վրա: Նշենք, որ Լելե-Թեփեի տապալված օպերացիայի հետևանքները կործանարար են դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը։ |
Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե-Թեփեի օպերացիան, Սամվել Բաբայանն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet