«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ գեներալ Մանվելն ու Սամվել Ալեքսանյանը բավականին երկար տեւած «լիչնինեպրիյազնից» հետո վերջերս բարիշել են. Ալեքսանյանը մասնակցել է Մանվելի եղբոր հոգեհանգստին, դրանից առաջ էլ՝ Նոր տարվա շեմին, կռված տղերքի ընտանիքներին օգնություն է ուղարկել։
Իսկ նրանց՝ իրար հետ չխոսելու, չբարեւելու, «իրար տենալիս ուխոդ անելու, ճամփեն շեղելու» պատճառը հենց երկրապահներին Ալեքսանյանի կողմից օգնության դադարեցումն էր։ «Հմի արդեն, որ իրար տենան, կբարեւեն-կփաթաթվեն, էդ կնշանակի, որ իրանք էլի ախպեր են»,– ասաց Մանվելի մոտիկներից մեկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում