«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը յուրատեսակ նախաձեռնությամբ ձեռնոց է նետել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրին:
Նախօրեին Ֆրանսիայի Նանսի քաղաքում անձամբ գեներալի մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ-ի ներկայացուցչության բացման արարողությունը: Պարզեցինք, որ ԵԿՄ-ն այդպիսի ներկայացուցչություններ ունի նաեւ Փարիզում, ԱՄՆ-ում, Օդեսայում, Մոսկվայում, Մերձվոլգայում եւ Երուսաղեմում, որն այս տարի գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի ուխտագնացության օրերին բացվեց:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, գեներալի մասնակցությունը հատուկ պլանավորված չի եղել: Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա բուժման կուրսեր է անցնում Ֆրանսիայում, մինչեւ անցած տարի անհրաժեշտություն կար տարին երկու անգամ գնալ Ֆրանսիա՝ հետազոտության, բայց հիմա վիճակն այնքան լավ է, որ մեկ անգամն էլ բավարար է: Եվ առողջական նպատակներով Ֆրանսիա այցելած Գրիգորյանը որոշել է երկուսը մեկում անել՝ նաեւ կազմակերպել մասնաճյուղի բացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում