«Հրապարակը» գրում է. «Արմավիրի մարզպետին փոխելու ցանկություն Սերժ Սարգսյանն ունի, բայց նա շարունակում է մնալ պաշտոնին գեներալ Մանվել Գրիգորյանի «շնորհիվ»: Հայտնի է, որ գեներալն աչք է դրել այս պաշտոնի վրա իր որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար, բայց քանի որ այդպիսով մարզն ամբողջությամբ կմտնի Գրիգորյանների լծի տակ, Սերժ Սարգսյանը ձեռնպահ է մնում մարզպետին տեղաշարժելուց: Ընդհանրապես, մարզպետների դեմ Սերժ Սարգսյանի սկսած հաղթարշավը, թվում էր, հեռուն պետք է գնար՝ հասնելով նաեւ Արագածոտն: Բայց մարզպետ Սարգիս Սահակյանն էլ իր տեղը «պնդացրեց» Հովիկ Աբրահամյանի միջոցով»: Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Գեներալ Մանվել Գրիգորյանի «շնորհիվ» շարունակում է մնալ պաշտոնին. «Հրապարակ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet