Մայիսի 24-ին «Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիսի է հրավիրել «ՀայՌուսգազարդ»-ի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանին: Որպես կանոն, ֆեյսբուքահայությունը նախապես հարցերը գրում է նախորոք բացված էջում, եւ հետագայում ստանում է պատասխանները:
Այս մասին գրելով` asparez.am-ը նշելով, որ ֆեյսբուքահայությունը ակտիվորեն հարցեր է ուղղում տիկին Սարդարյանին, ակնկալելով պատասխաններ, արձանագրում է, որ հայերս երբեք չենք կորցրել մեր հումորը, անարդարությունը հեգնելու եւ ծաղրելու հատկությունը:
Դրա վառ օրինակները «ՀայՌուսգազարդ»-ի ասուլիսի էջում տեղ գտած գրություններն են, մասնավորապես.
«Տիկին Սարդարյան, Սերժ Սարգսյանի տան գազը նույնպես թանկանալու է՞»:
«Հարգելի Շուշան Սարդարյան, գազով լիմոնադներն է՞լ են թանկանալու»:
«Ի՞նչ եք կարծում, Հայաստանում պատժիչ գազախցիկներ բացելը թա՞նկ կնստի»:
«Բոլորս գիտենք, որ դուք լավ գազ եք տալիս, բա տոռմուզ տալու մասին մտածե՞լ եք, թե՞ թողել եք տոռմուզի գործը քաղաքացիներին»:
«Մտածե՞լ եք գազի թանկացումից հետո նոր գործ սկսել, ասենք՝ փայտի վառարանների ներմուծում»:
«Դուք թանը գազո՞վ եք սիրում թե առանց գազ»:
«Մուկուչյանն էր զանգել, խորհուրդ չի տալիս մասնակցել»:
Ի դեպ, այս ամբողջ ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը անընդհատ հորդորում էր էջի անդամներին, որպեսզի միայն հարցեր գրեն, եւ հումորային հարցեր չգրեն: