Դիտեք նաև՝
«Դատարանը կայացրեց իր որոշումը, ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր բողոքը մերժվեց և վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, ըստ էության, բավարարվեց»,- րոպեներ առաջ դուրս գալով Շենգավիթի դատարանի շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց մեկ ամսով: Փաստաբանն ասաց՝ պատրաստվում են բողոքարկել որոշումը: |