▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնուն ցմահ ազատազրկում է սպառնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

​​​​​​​

Արդեն տեղեկացրել ենք, որ հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրել է, որ ինքը 10 ամիս առաջ ամուսնալուծվել է, իսկ ամուսինը՝ Ջիանի Օնչոն, մոտ 2 շաբաթ է, ինչ գտնվում է կալանավայրում: Ամերիկյան լրատվամիջոցներից պարզ է դառնում, որ Ջիանի Օնչոն մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Նյութում մասնավորապես նշված է.

«Հյուսիսային Հոլիվուդում Վարդգես Մարկոսյանը, ով հանրությանը ներկայանում է Ջիանի Օնչո անունով,  իրեն մեղավոր է ճանաչել տասնյակ կիլոգրամ կոկաինի մաքսանենգության մեջՆա կոկաինը թաքցրել է կենցաղային այնպիսի իրերի մեջ, ինչպիսիք են օդորակիչներն ու լուսամփոփները, ապա դրանք ուղարկել է Ավստրալիա: Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ Ավստրալիա է տեղափոխել մոտ 40 կգ կոկաին, որից հետո այն այնտեղ բաժանվել է:

/filemanager/uploads/Gayane_Jiani.jpg

Թմրանյութի շրջանառության մեջ նա սկսել է գործել 2014-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հոկտեմբեր:

47-ամյա Մարկոսյանը նաև խոստովանել է, որ 2014 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար ամիսները իր քրոջ հետ թմրամիջոցների ապօրինի  շրջանառություն է իրականացրել 3,5 միլիոն դոլար լվանալու համար: Իռեն Մարկոսյանն իրեն մեղավոր է ճանաչել և կարող է դատապարտվել մոտ 20 տարվա ազատազրկման: Դաշնային դատախազների խոսքով՝ Վարդգես Մարկոսյանը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման»:

Թարգմանությունը՝ Asekose.am

Կարդացեք նաև՝Այո, ես ամուսնալուծվել եմ, այոիմ ամուսինը գտնվում է կալանավայրում. Գայանե Ասլամազյան

Կարդացեք նաև՝Ինչո՞ւ և ինչպե՞ս միայն տարիներ անց հաջողվեց գրավել Գայանե Ասլամազյանի սիրտը. հաղորդավարուհին բացահայտում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее