▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնի ձայնագրություն` զինվորի ծնողի անունից գումար են շորթում․ զրույց Արշակ Զաքարյանի հետ

 

 

-ն գրում է. 
Վերջին շրջանում հայտնվել են մարդիկ, ովքեր զինվորի ծնողի անունից, իբրև զինվորի համար, գումար են շորթում հասարակության անդամներից՝ մասնավորապես սփյուռքահայերից։
Այս դեպքերին անմասն չի մնացել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ամսիսներ առաջ  ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նմամ դեպք և որոշ ժամանակ անց տեղադրել է նաև մի տեսանյութ, որտեղ խաբեություն կատարողը ընդունում է իր մեղքը, որ հայր ու որդի զիվորական համազգեստ հագած փորձել են համոզել, որ զորամաս հասնելու համար իրենց որոշակի գումար է հարկավոր։ Տեսանյութում  ներողություն է խնդրում և խոստանում այսուհետ չզբաղվել խաբեությամբ: (Տես այստեղ)
Հանուն  հայ զինվորի ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը նույնպես  հանդիպել է նման խաբեության և ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկար, որտեղ մի մարդ զինվորական մասխալաթը հագին կրկին խաբեությամբ, բայց այս անգամ ապրանքի տեսքով՝  գումար է «աշխատում»։ (Տես այստեղ)
Այս ամենին հավելենք, որ Հանուն  հայ զինվորի ՀԿ-ն անանուն աղբյուրից ձայնագրության տեսքով հաղորդագրություն է ստացել, որտեղ հերթական նման խաբեության արձանագրում է։ Խաբեբան ներկայանում է իբրև տաքսու վարորդ և ամբողջ ճանապարհի ընթացքում սփյուռքահայ ուղևորին պատմում իր կյանքի սուտ պատմությունները։ Ներկայանում է շատ վատ ապրող և Արցախի հանրապետության տարածքում ծառայող զինվորի ծնող։ Զինվորի ծառայելու պայմանները ներկայացնում է ծայրահեղ վատ և գումար է խնդրում որպեսզի գնա զինվոր որդուն այցելության։ ( Ձայնագրությունը ստորև )
Այստեղ ոչ միայն խաբեությամբ գումար ստանալու հարցն է առաջ գալիս, այլև մեր հայկական բանակի անվան և պատվի։ Այսպիսի աբսուրդ, սուտ պատմություններով նրանք խեղաթյուրում են մեր ժողովրդի պատկերացումները հայոց բանակի մասին։
Բոլոր փաստերը հաշվի առնելով և խնդրի լուծման ճանապարհներ փնտրելով, կապ հաստատեցինք այս դեպքերի մասնակից, նույն ինքը՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ, որպեսզի պարզենք, թե նա ինչ կարծիքի է և ինչ լուծման ճանապարհներ է տեսնում։
Պարոն Զաքարյանը կարծում է, որ գումար խնդրելը միշտ եղել է և այդպես էլ կմնա, բայց այդ ամենին խառնել հայ զինվորին և նրա համազգեստը, այդ արդեն անմարդկային է, նրանք, այսպես ասած գտել են հասարակության թույլ կողմը և փորձում են խղճի խայթ առաջացնելով որոշակի գումար ստանալ կոնկրետ մարդկանցից։
Խաբեբաներն ասում են, որ բանակում զինվորի համար ստեղծած պայմաններն ահավոր են, ուտելիքը չի բավականացնում, զինվորական համազգեստը շատ շուտ շարքից դուրս է գալիս և այլն։ Իհարկե, հաշվի առնելով, թե այս ասողներն ովքեր են և ինչ նպատակով են այսպիսի ինֆորմացիա տարածում, այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ այս որոշակի չափով համապատասխանում է իրականությանը և մեր դիրքերում այնքան էլ լավ իրավիճակ չէ։ Այս հարցում պարոն Զաքարյանը վստահեցրեց, որ ուտելիքը բավականացնում է, և հաճախ զինվորները  քաշ են հավաքում, չմոռանալով, որ ռեժիմով սնվելը իր դերն ունի։ Իսկ համազգեստի անորակության հարցին պատասխանեց, որ եթե զինվորը վստահ է՝ իր ծնողներից նոր համազգեստ ուզի և նրանք միանգամից իրեն կապահովեն նորով, պարզ է, որ նա սրտացավորեն չի վերաբերվի և անփույթ կվարվի, ինչ էլ կհանգեցնի համազգեստի շարքից դուրս գալուն։ Բայց հակառակ դեպքում, երբ զինվորը գիտի, որ այդ համազգեստը նա պետք է մինչ այսինչ օրը հագնի և այլ տարբերակ չունի, այս դեպքում մոտեցումը լրիվ այլ է և խնամքով պահում է նորմալ հագնում միչև նորով կփոխարինեն։
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքո

banak.info-ն գրում է. Վերջին շրջանում հայտնվել են մարդիկ, ովքեր զինվորի ծնողի անունից, իբրև զինվորի համար, գումար են շորթում հասարակության անդամներից՝ մասնավորապես սփյուռքահայերից։Այս դեպքերին անմասն չի մնացել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ամսիսներ առաջ  ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նմամ դեպք և որոշ ժամանակ անց տեղադրել է նաև մի տեսանյութ, որտեղ խաբեություն կատարողը ընդունում է իր մեղքը, որ հայր ու որդի զիվորական համազգեստ հագած փորձել են համոզել, որ զորամաս հասնելու համար իրենց որոշակի գումար է հարկավոր։ Տեսանյութում  ներողություն է խնդրում և խոստանում այսուհետ չզբաղվել խաբեությամբ:

Հանուն  հայ զինվորի ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը նույնպես  հանդիպել է նման խաբեության և ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկար, որտեղ մի մարդ զինվորական մասխալաթը հագին կրկին խաբեությամբ, բայց այս անգամ ապրանքի տեսքով՝  գումար է «աշխատում»։ Այս ամենին հավելենք, որ Հանուն  հայ զինվորի ՀԿ-ն անանուն աղբյուրից ձայնագրության տեսքով հաղորդագրություն է ստացել, որտեղ հերթական նման խաբեության արձանագրում է։ Խաբեբան ներկայանում է իբրև տաքսու վարորդ և ամբողջ ճանապարհի ընթացքում սփյուռքահայ ուղևորին պատմում իր կյանքի սուտ պատմությունները։ Ներկայանում է շատ վատ ապրող և Արցախի հանրապետության տարածքում ծառայող զինվորի ծնող։ Զինվորի ծառայելու պայմանները ներկայացնում է ծայրահեղ վատ և գումար է խնդրում որպեսզի գնա զինվոր որդուն այցելության։

Այստեղ ոչ միայն խաբեությամբ գումար ստանալու հարցն է առաջ գալիս, այլև մեր հայկական բանակի անվան և պատվի։ Այսպիսի աբսուրդ, սուտ պատմություններով նրանք խեղաթյուրում են մեր ժողովրդի պատկերացումները հայոց բանակի մասին։Բոլոր փաստերը հաշվի առնելով և խնդրի լուծման ճանապարհներ փնտրելով, կապ հաստատեցինք այս դեպքերի մասնակից, նույն ինքը՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ, որպեսզի պարզենք, թե նա ինչ կարծիքի է և ինչ լուծման ճանապարհներ է տեսնում։

Պարոն Զաքարյանը կարծում է, որ գումար խնդրելը միշտ եղել է և այդպես էլ կմնա, բայց այդ ամենին խառնել հայ զինվորին և նրա համազգեստը, այդ արդեն անմարդկային է, նրանք, այսպես ասած գտել են հասարակության թույլ կողմը և փորձում են խղճի խայթ առաջացնելով որոշակի գումար ստանալ կոնկրետ մարդկանցից։Խաբեբաներն ասում են, որ բանակում զինվորի համար ստեղծած պայմաններն ահավոր են, ուտելիքը չի բավականացնում, զինվորական համազգեստը շատ շուտ շարքից դուրս է գալիս և այլն։ Իհարկե, հաշվի առնելով, թե այս ասողներն ովքեր են և ինչ նպատակով են այսպիսի ինֆորմացիա տարածում, այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ այս որոշակի չափով համապատասխանում է իրականությանը և մեր դիրքերում այնքան էլ լավ իրավիճակ չէ։

Այս հարցում պարոն Զաքարյանը վստահեցրեց, որ ուտելիքը բավականացնում է, և հաճախ զինվորները  քաշ են հավաքում, չմոռանալով, որ ռեժիմով սնվելը իր դերն ունի։ Իսկ համազգեստի անորակության հարցին պատասխանեց, որ եթե զինվորը վստահ է՝ իր ծնողներից նոր համազգեստ ուզի և նրանք միանգամից իրեն կապահովեն նորով, պարզ է, որ նա սրտացավորեն չի վերաբերվի և անփույթ կվարվի, ինչ էլ կհանգեցնի համազգեստի շարքից դուրս գալուն։ Բայց հակառակ դեպքում, երբ զինվորը գիտի, որ այդ համազգեստը նա պետք է մինչ այսինչ օրը հագնի և այլ տարբերակ չունի, այս դեպքում մոտեցումը լրիվ այլ է և խնամքով պահում է նորմալ հագնում միչև նորով կփոխարինեն։

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее