▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնալսվել են ու հեռացվել. մեկը Փաշինյանի վարորդի եղբայրն է. հայհոյախառն արտահայտություններ են եղել

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր եւ համարվում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, եւ Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը:

Պատճառը պետի եւ տեղակալի հեռախոսային խոսակցությունն է եղել, որի ընթացքում Սարմազանյանը  հայհոյախառն արտահայտություններով բողոքել է, որ ՊԵԿ-ում միայն բարձր ղեկավարությունն է պարգեւավճարներ ստանում:

Նրանց հեռախոսները գաղտնալսվել են, ինչի արդյունքում երկուսն էլ ազատվել են աշխատանքից:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի վարորդին հաջողվել է եղբոր ազատման հրամանը չեղյալ համարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее