«Հայկական ժամանակ» թերթը գրում . «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Դիլիջանի Ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրգործի շրջանակներում Բնապահպանական տեսչության մի շարք աշխատակիցների գաղտնալսումները բավականաչափ խոսուն են եղել։
Միջին օղակի գաղտնալսված պաշտոնյաները, ըստ այդմ, հեռախոսային խոսակցությունների ընթացքում իրար հետ քննարկել են, թե վերեւներն իրենցից ինչքան նալոգներ են ուզում եւ բողոքել են այդ արատավոր պրակտիկայից, ասելով, որ չեն հասցնում մուծվել։ Մեր աղբյուրները նշում են, որ այս կոնտեքստում շոշափվել են խիստ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ եւ նշվել, թե նրանցից ով ինչի համար որքան գումար է պահանջում, կամ որ դեպքում է կոնկրետ միջամտել տեսչության աշխատանքներին, հրահանգել ինչ-որ բաներ չնկատելու տալ եւ այլն։
Մեր տեղեկություններով այս գաղտնալսումների սղագրությունները կցված են քրեական գործին, սակայն դրանց առայժմ ոչ մի ընթացք չի տրվել։ Հասկանալի է, իհարկե, որ ընթացք կարող է տրվել միայն քաղաքական որոշման դեպքում, իսկ քաղաքական որոշում հասկանալիորեն չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում