«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների գործով տարածված տեսանյութը նկարահանված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական շենքի տանիքում տեղադրված տեսախցիկով: Տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է վերեւից: Բացի այդ, տեսանյութում պատկերը մոտեցնում-հեռացնում են, ինչը, ըստ էության, հետո է արվել: Այստեղից էլ եզրակացրել են, որ տեղի ունեցածը ֆիքսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական շենքի տանիքում տեղադրված տեսախցիկը:
Մենք տեղեկացանք նաեւ, որ Երրորդմասցի Լյովիկի գործով կալանավորված Գաստիկի՝ Վահան Հակոբյանի քեռին նախկին բարձրաստիճան ոստիկան է: Նա ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ, կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ, սակայն արդեն մի քանի տարի է, որ չի աշխատում:
Այնպես որ, այս անգամ քեռին հազիվ թե կարողանա օգնել Գաստիկին, ով առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, նախկինում երկու նման դեպք է եղել, սակայն միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ. կամ գործն է կարճվել, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում
Լուսանկարում` «Գաստիկ»-ը վերջինն է