▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարունն «Օրրան»-ում

Գարնանային գեղեցիկ հանդես, որ պատրաստել են «Օրրանի» այն սաները, ովքեր հաճախում են բարեգործական այս կազմակերպության երգի խմբակ: Նշենք, որ «Օրրան»-ում գործում են նաև մաքրամեի, փայտի գեղարվեստական փորագրության և կավագործության դասընթացների շնորհիվ երեխաները արհեստներ են սովորում՝ միաժամանակ ստանալով հետագայում ինքնուրույն ապրուստ վաստակելու հնարավորություն։ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ Սկսելով 16 երեխայից՝ «Օրրանն» այսօր նեցուկ է դարձել ավելի քան 200 երեխաների և 100 տարեցների Երևան ու Վանաձոր քաղաքների իր կենտրոններում։ Մինչ օրս ավելի քան 5000 մարդ է օգտվել «Օրրան»-ի համալիր ծառայություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее