Նոր իմացա Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու մասին և անմիջապես անցա գործի: Որ ասեմ լուրը ինձ զարմացրեց, չէ: Քանի որ մեր այսօրվա Մշակույթի նախարարություն հորջորջվող կառույցից, ամեն ինչ սպասելի է: Անմիջապես զանգահարեցի Գառնի գյուղում բնակվող մի քանի ծանոթների՝ ճշտելու համար, արդյո՞ք լուրերը ճիշտ են, թե ոչ: Փաստորեն էն, ինչ իմացա, էդքան էլ մխիթարական չէր: Տաճարի ներսում սկսվել են «բարեկարգման» աշխատանքներ: Դե, բոլորս էլ գիտենք էս հայտնի արտահայտության իրական նշանակությունը: Կարծում եմ, դեռ չենք մոռացել, թե ինչպես «բարեկարգվեց» Փակ Շուկան: Զրուցակիցներս, ովքեր չեն ցանկանում, որ հրապարակեմ անուններն ու պաշտոնները, մտավախություն հայտնեցին, որ տաճարի տարածքում, հնարավոր է, գարնանը սրճարան հայտնվի:
Հիշեցնեմ, որ Գառնու հեթանոսական տաճարն ու բաղնիքը համարվում են արգելոց: Իրականում, դա մեզ չեմ հիշեցնում, այլ՝ պատկան մարմիններին:
Առաջարկում եմ մտահոգ կողմերին հենց վաղվանից հետամուտ լինել և ուշադրության կենտրոնում պահել այս հարցը: Օձին բնում է պետք խեղդել... այլապես հետո ուշ կլինի...
Գառնու տաճարը «բարեկարգելով»` փորձում են սրճարա՞ն կառուցել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet