▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Մարտիրոսյանը լքել է Ռուսաստանը

Նախորդ տարվանից ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ Երևանում և աշխատում եմ այստեղ նախագծերի վրա, որոնք ցուցադրվում են նաև տեղական հեռուստատեսությամբ։

Այս մասին հայտարարել է հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը՝ peopletalk.ru-ին տված հարցազրույցում։

Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե որտեղ է անհետացել Comedy Club-ից հեռանալուց հետո։

Նա նշել է, որ այժմ ապրում է Հայաստանում։

«Երևանում աշխատում եմ նախագծերի վրա, որոնք ցուցադրվում են նաև տեղական հեռուստատեսությամբ։ Երբեք երեխաների համար նախատեսված նախագծերում չեմ աշխատել, սակայն հիմա ինձ շատ ուրախ եմ զգում՝ տեսնելով, թե հայ երեխաներն ինչպես են ներկայացումների ժամանակ հիանում և երջանկանում»,- նշել է Մարտիրոսյանը։ Բացի այդ, հավելել է Մարտիրոսյանը, այս աշխատանքում կա նաև ուսումնական մաս․ երեխաները սովորում են կարդալ, գրել, անցնել ճանապարհը, հարգել միմյանց և այլն։

Հարցին, թե ինչպես է պատրասվում դիմավորել Ամանորը, Մարտիրոսյանը պատասխանել է․ «Ամանորին չեմ աշխատի, հարազատներիս հետ կհավաքվենք Երևանում և տոնը կնշենք հայկական շքեղ սեղանի շուրջ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее