«Հիմնադիր Խորհրդարանի կալանավորված նախագահ Գարեգին Չուգասզյանը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է Աժ նախկին պատգամավոր, ձերբակալված Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ միևնույն խցում: Հակոբյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելու համար: Գարեգին Չուգասզյանի փաստաբան Հայկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը: Հարցին, թե արդյո՞ք Չուգասզյանը խնդիրներ ունի խցակիցների հետ, փաստաբանը պատասխանեց, որ իրենք բողոք չեն ստացել»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում