Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam style երգը դարձել է Youtube-ի ամենադիտված տեսանյութը՝ այդ ցուցանիշով շրջանցելով կանադացի Ջասթին Բիբերի Baby երգը:
Այս մասին գրում է Forbes-ը: 34-ամյա կորեացու տեսանյութը դիտվել է ավելի քան 805 միլիոն անգամ:
Gangnam style-ը Youtube-ում է հայտնվել է ընդամենը 132 օր առաջ` շրջանցելով Բիբերին, ում տեսահոլովակը կայք է բեռնվել 2.5 տարի առաջ: